Շվեյցարիայում մի շարք մշակույթի և հասարակական գործիչներ ստացան ՀՀ գերատեսչական պատվորագրեր

Շվեյցարիայում մի շարք մշակույթի և հասարակական գործիչներ ստացան ՀՀ  գերատեսչական պատվորագրեր

PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Շվեյցարիայի ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների և հայկական կազմակերպությունների ՀՀ գերատեսչական պատվորագրերի ու շնորհակալագրերի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերը հանձնեց «Թոփալյան» հիմնադրամին, շվեյցարահայ հանրահայտ դիրիժոր Լյուկ Բաղդասարյանին, կոմպոզիտոր Սիրվարդ Ղազանչյանին, բանաստեղծ և հայագետ Վահե Գոդելին:

ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրերը և շնորհակալագիրը հանձնվեցին «Թոփալյան» դպրոցի տնօրեն Նեվրիկ Ազադյանին, Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վալենտին Կալզոլարի-Բուվյեին, «Թոփալյան» դպրոցի ուսուցչուհի Մեդա Խաչատրյանին:

Պարգևատրման արարողության ընթացքում դեսպան Ազնավուրը շնորհակալություն հայտնեց պարգևատրվածներին հայ մշակույթի և հայակերտման ու հայապահպանման գործում ունեցած նրանց ավանդի համար: Դեսպանը նշեց, որ Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ համապատասխան գերատեսչությունների տված պատվոգրերը և շնորհակալագրերը խորհրդանշական են, և անկախ Հայաստանի կայացման գործում համայն հայության, ինչպես նաև օտարերկրյա գործիչների անձնվեր գործունեության գնհատանքի արտահայտությունն են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---