ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ ՉԷ ԽԱՌՆՎԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը ճնշում չի գործադրի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների մասնակիցների վրա: Այդ մասին լրագրողներին այսօր հայտարարել է պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը: «Մենք մտադիր չենք խառնվել հակամարտությանը: Մեզ դա պետք չէ»,- ասել է նա: «Սակայն եթե մենք զգանք, որ հակամարտող կողմերի միջեւ կա մերձեցում, ապա պատրաստ ենք բոլոր ուժերով օգնել նրանց»,- ավելացրել է ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---