ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կժամանի Երևան

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կժամանի Երևան

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետքարտուղարի Հունաստանի, Թուրքիայի, Կիպրոսի և Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու փոխտեղակալ Էրիկ Ռուբինը տարածաշրջանային այցի շրջանակում կայցելի Երևան: Ինչպես հաղորդում է Երևանում ԱՄՆ դեսպանությունը, պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը ստանձնելուց հետո Ռուբինի առաջին այցն է Հայաստան: Այցի ընթացքում Էրիկ Ռուբինը հանդիպումներ կունենա քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու պետական այրերի հետ:

Հայաստանում պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկ Ռուբինի քննարկումներում ներառված կլինեն հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, առաջիկա խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև տնտեսական զարգացման ու ժողովրդավարական բարեփոխումների ասպարեզում համագործակցության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Տարածաշրջանային այցի շրջանակում Ռուբինը կայցելի նաև Բաքու և Ստամբուլ: Այցը տեղի կունենա հունվարի 17-28-ը

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---