Այսօր կկայանա Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնության 8-րդ տուրը

Այսօր կկայանա Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնության 8-րդ տուրը

PanARMENIAN.Net - Հունվարի 19-in կկայանա Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնության 8-րդ տուրը: Առաջնության առաջատար Հրանտ Մելքումյանը կխաղա Տիգրան Պետրոսյանի հետ, որն ունի 4 միավոր և առաջատարից ետ է 0.5 միավորով: Հրայր Սողոմոնյանը կխաղա Զավեն Անդրիասյանի, Սամվել Տեր-Սահակյանը Արման Փաշիկյանի, Ռոբերտ Հովհաննիսյանը Կարեն Գրիգորյանի, Արտաշես Մինասյանը Ավետիք Գրիգորյանի դեմ:

Առաջնությունը կտևի միչև հունվարի 22-ը: 2012թ Հայաստանի չեմպիոնը կընդգրկվի տղմարդկանց հավաքականում, իսկ 1-3րդ տեղերը զբաղեցրած շախմատիստները իրավունք կստանան հանդես գալու 2013թ առաջնությանում, 1-5-րդ տեղերը զբաղեցրածները հնարավորություն կստանան մասնակցելու Եվրոպայի անհատական առաջնությանը, իսկ 6-8-րդ տղերը զբաղեցնողները Aeroflot open միջազգային առաջնությանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---