Apple-ի թվային ձեռնարկները բարձրացնում են ուսանողների առաջադիմությունը

Apple-ի թվային ձեռնարկները բարձրացնում են ուսանողների առաջադիմությունը

PanARMENIAN.Net - Apple ընկերության iPad պլանշետների թվային ձեռնարկ-դասագրքերի մեկ տարի ընթացող պիլոտային ծրագիրը ցույց է տվել, որ ուսանողների առաջադիմությունը մաթեմատիկա առարկայից բարձրացել է 20%-ով՝ համեմատած ավանդական գրքերով ուսումնական ծրագրի հետ։

Այս մասին հայտարարել է Houghton Mifflin Harcourt հրատարակիչը՝ ներկայացնելով պիլոտային ծրագրի արդյունքները, որն անցկացվել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Riverside Unified դպրոցում, գրում է Apple Insider-ը։

HMH Fuse կոչվող ծրագիրը օգնել է ուսանողների 78%-ին առաջադիմել թեստային քննություններից։ Այս քննական թեստերը ավանդական դասագրքերով ուսանողների 59% էր միայն կարողանում լավ արդյունքի հասնել։

Հիշենք, որ Apple ընկերությունը թարմացրել է իր գրքերի օնլայն խանութը iBooks-ը՝ համալրելով այն թվային ձեռնարկներով։ Յուրաքանչյուր դասագիրք-ձեռնարկ արժե 15 դոլար։ Բացի դրանից ընկերությունը թողարկել է iBooks Author SDK-ն, որի միջոցով նախագծողները կարող են Mac OS X օպերացիոն համակարգի համար ստեղծել դասագրքեր։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---