«Saurland Event-ը» ցանկանում է առաջնություն կազմակերպել գերծանրքաշայինների միջև

«Saurland Event-ը» ցանկանում է առաջնություն կազմակերպել գերծանրքաշայինների միջև

PanARMENIAN.Net - Բռնցքամարտի փրոմոութեր Կալե Զաուերլանդը հետաքրքրված է գերծանրքաշայինների առաջնության կազմակերպմամբ, գերմիջինքաշայինների նմանությամբ:

«Լավ կլիներ կազմակերպել գերծանրքաշայինների առաջնություն: Կարծում եմ` 6 ծանրքաշայիններ կարող էին մասնակցել դրան: Ալեքսանդր Պովետկինի, Ռոբերտ Հելենիուսի և Կուբրատ Պուլևի մենամարտերը կարող են հեռարձակել ARD: Եթե փետրվարի 25-ին Մարկո Հուկը հաղթի Պովետկինին, ապա նա ևս կհամալրի այս մարզիկների թիվը»,-Զաուերլանդի խոսքը փոխանցում է box-club.ru-ն:

«Saurland Event-ը» նման առաջնություն` Super Six , կազմակերպել է գերմիջինքաշային կարգում, որին մասնակցել է նաև հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը: Առաջնության հաղթող է դարձել ամերիկացի Անդրե Ուորդը: Զաուերլանդի խոսքով, Super Six-ը կոմերցիոն առումով շատ հաջող էր. «Բացի այդ, այն բարձրացրել էր այդ սպորտաձևի հանրահայտությունը: Եթե նման ձևաչափի առաջնություն չլիներ, մենք նման քանակությամբ մեգամարտեր այսքան կարճ ժամանակահատվածում չէինք տեսնի, այլ ստիպված կլինեինք սպասել 6-8 տարի»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---