Հունվարի 25-ին Բաքվում հանրությանը կներկայացվի «Եվրատեսիլ 2012»-ի լոգոն և խորհրդանիշը

Հունվարի 25-ին Բաքվում հանրությանը կներկայացվի «Եվրատեսիլ 2012»-ի լոգոն և խորհրդանիշը

PanARMENIAN.Net - Հունվարի 25-ին Բաքվում կայանալու է «Եվրատեսիլ 2012» մրցույթի լոգոյի և խորհրդանիշի շնորհանդեսը: Ինչպես հայտնում է մրցույթի պաշտոնական կայքը, նույն օրը կայանալու է նաև մրցույթի վիճակահանությունը:

Ավանդույթի համաձայն մրցույթի նախորդ տարվա մասնակից քաղաքի, այս դեպքում Դյուսելդորֆի քաղաքապետը Բաքվի քաղաքապետին է հանձնելու մրցույթի խորհրդանշական բանալին:

«Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին: Այս տարի մրցույթում մասնակցում է 43 երկիր:

Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը և չանցավ եզրափակիչ փուլ:

Հայաստանը մի քանի ամիս որոշում էր, մասնակցե՞լ Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ: Հանրային հեռուստաընկերությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) անվտանգության լուրջ երաշխիքներ էր պահանջում:

Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---