2011թ. նոյեմբերին Հայաստանի խոշոր հարկ վճարողները լրացրել են երկրի պետբյուջեն 20.1 մլրդ դրամով

2011թ. նոյեմբերին Հայաստանի խոշոր հարկ վճարողները լրացրել են երկրի պետբյուջեն 20.1 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել և վերլուծության է ենթարկվել խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարակման ենթակա 2011թ.-ի նոյեմբեր ամսվա ամփոփ ցուցանիշները` համաձայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի հրամանով հաստատված խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության կողմից 2011թ.-ի ընթացքում սպասարկվող 440 հարկ վճարողների ցանկի: 2011 թվականի նոյեմբեր ամսվա խոշոր հարկ վճարողների մոնիտորինգի ամսական ամփոփ ցուցանիշների վերլուծությունը իրականացվել է 2010 և 2011 թվականների նոյեմբեր ամիսների նույն 440 հարկ վճարողների համար: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ

Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2011թ.-ի նոյեմբեր ամսին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 20.1 մլրդ. դրամ: Ընդ որում, նշված կազմակերպությունների կողմից 2011թ.-ի նոյեմբեր ամսին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 59.1 %–ը:

2011թ.-ի նոյեմբերին հարկային մարմնի կողմից կատարվել են 86 հարկային ստուգումներ, որոնց արդյունքում առաջադրվել է բյուջե լրացուցիչ վճարման ենթակա գումարներ 1747.7 մլն դրամի չափով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---