ՀԱԿ-ը մեղադրում է իշխանություններին մարտի 1-ի գործը տապալելու մեջ և խոստանում է ինքնուրույն պատժել մեղավորներին

ՀԱԿ-ը մեղադրում է իշխանություններին մարտի 1-ի գործը տապալելու մեջ և խոստանում է ինքնուրույն պատժել մեղավորներին

PanARMENIAN.Net - Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) խիստ քննադատության է ենթարկել 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների քրեական գործի վերաբերյալ դեկտեմբերի վերջում Հայաստանի Հատուկ քննչական ծառայության կողմից նախապատրաստված և տարածված փաստաթուղթը : «Քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, անտեսելով օրենքն ու օրինականությունը, ինքնամոռաց ծառայում են գործող իշխանություններին, մարտի 1-2-ի իրադարձությունների իրական պատասխանատուները, այդ թվում նաև սպանություններ կատարած իրական պատասխանատուները չեն բացահայտվի և քրեական պատասխանատվության չեն ենթարկվի»,-լրագրողներին է հայտարարել Կոնգրեսի պետա-իրավական հարցերի հանձնաժողովի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը:

Ջհանգիրյանն ընդգծել է, որ մարտյան իրադարձությունների ժամանակ իրավապահ մարմինները գործել են օրինախախտումներով և սեփական գործողություններն արդարացնելու համար, իշխանությունները ցանկանում են հանրահավաքի մասնակիցներին ներկայացնել որպես զանգվածային անկարգությունների մասնակիցներ:

Նա մասնավորապես նշել է, որ իշխանություններն այդպես էլ պատասխանատվության չենթարկեցին իրավապահ մարմինների աշխատակիցներից և ոչ մեկին, չբացահայտեցին, թե որտեղից հայտնվեցին այնպիսի սպառազինության պարկուճներ, որոնցով ոստիկանությունը զինված չէր մարտյան իրադարձությունների ժամանակ: Ըստ նրա, դա վկայում է այն մասին, որ այդ իրադարձություններին մասնակցել են նաև այլ ուժային կառույցների ներկայացուցիչներ կամ ապօրինի զինված կազմավորումներ: Ջհանգիրյանը հավելել է նաև, որ վաղ թե ուշ մարտի-1-ի սպանությունների բոլոր մեղավորները պատժվելու են: «Եթե ՀԱԿ-ն իշխանության գա, պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, ով նպաստել է այս հանցագործությունների պարտակմանը»,-ասել է Գ. Ջհանգիրյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---