Բարաք Օբամա. ԱՄՆ-ն կշարունակի նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի վրա ճնշումն ուժգնացնելու նպատակով

Բարաք Օբամա. ԱՄՆ-ն կշարունակի նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի վրա ճնշումն ուժգնացնելու նպատակով

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կշարունակի Իրանի դեմ պատժամիջոցների խստացման քաղաքականությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: «Միացյալ Նահանգները կշարունակեն Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը նրա վրա ճնշումն ավելացնելու նպատակով», Օբամայի բառերն է հաղորդում «Ինտերֆաքս» - ը:

ԱՄՆ նախագահը մեկնաբանել է նաեւ երեկ Եվրամիության կողմից ներմուծված պատժամիջոցների սահմանումն Իրանի դեմ՝ նշելով, որ այն վկայում է միջազգային հանրության վճռականության մասին՝ «պատասխանել լուրջ միջուկային սպառնալիքին, որին բերում է Իրանի միջուկային ծրագիրը»:

Հունվարի 23-ին ԵՄ 27 երկրների արտաքին գործերի նախարարները հավանություն են տվել Իրանից նավթի մատակարարման վերաբերյալ էմբարգոյին: Ինչպես ասվում է ԵՄ խորհրդի մամուլի ծառայության հայտարարության մեջ, նոր պատժամիջոցների փաթեթը նախատեսում է փուլային արգելքի կիրառումը իրանական նավթի եւ նավթամթերքների ԵՄ երկրներ ներկրելու վրա: Ակնկալվում է, որ մինչեւ հուլիսի 1-ը ԵՄ բոլոր անդամները, ովքեր գնում են նավթը Թեհրանից, պետք է ամբողջությամբ դադարեցնեն ներմուծումը այդ երկրից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---