Հայ գրոսմայստերները հաջող են մեկնարկել Ջիբրալտարի միջազգային առաջնությունում

Հայ գրոսմայստերները հաջող են մեկնարկել Ջիբրալտարի միջազգային առաջնությունում

PanARMENIAN.Net - Հայ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Գաբրիել Սարգսյանը և Վարուժան Հակոբյանը հաղթանակով են մեկնարկել Ջիբրալտարի շախմատի միջազգային առաջնությունում:

Հոբելյանական 10-րդ փառատոնը ընթանում է Ջիբրալտարում հունվարի23-փետրվարի 2, որը շվեյցարական համակարգով 10 տուր կունենա: Մասնակցում են 246 շախմատիստներ, այդ թվում` 56 գրոսմայստերներ:

Մովսիսյանը հաղթանակ է տարել Սիլիաս Լունդի նկատմամբ, Սարգսյանը Հուսեյն Նիզադի, իսկ Հակոբյանը` Մարսել Պիկի: Առաջնությանը սահմավել է 12 գլխավոր մրցանակ`առաջինը` 20 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդը`12 հազար, երրորդը` 8 հազար, 10 մրցանակ կանանց համար, առաջինը` 10 հազար ֆունտ ստերլինգ, երկրորդը` 7 հազար, երրորդը` 5 հազար, մրցանակներ վարկանիշային և տարիքային կատեգորիաներում, ինչպես նաև մրցանակ` լավագույն պարտիայի համար`հազար ֆունտ ստերլինգ:

Առաջին մրցանակը կիսվելու դեպքում անցկացվելու է արագ շախմատի լրացուցիչ խաղ: Կանանց դեպքում հաղթողն ընտրվում է լավագույն ելույթի արդյունքներով, հայտնում է chesspro.ru-ն:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---