ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է «Սերը եւ տեխնոլոգիաները» էսսեների մրցույթ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է «Սերը եւ տեխնոլոգիաները» էսսեների մրցույթ

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Մեդիամաքս լրատվական գործակալությունը, Սբ. Սարգսի և Սբ. Վալենտինի տոների առիթով ներկայացնում են «Սերը եւ տեխնոլոգիաները» (Love and Tech) խորագրով համատեղ ծրագիր, որի հաղթողը կստանա iPad 2 պլանշետային համակարգիչ, տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից։

Ծրագրի մասնակիցները պետք է ներկայացնեն էսսե (շարադրություն) «Սերը եւ տեխնոլոգիաները» թեմայով: Պետք է ներկայացվի, թե ինչպես են նորագույն տեխնոլոգիաներն (Facebook, Twitter, սմարթֆոններ և գադջեթներ) անդրադառնում սիրահարների վրա, որքանով են դրանք սիրո արտահայտությունը դարձնում ավելի դյուրին, կամ`հակառակը:

Շարադրության առավելագույն ծավալը պետք է կազմի 500 բառ կամ 1.5 էջ` հայերեն լեզվով: Հեղինակները պետք է երաշխավորեն, որ ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքներն իրենց են պատկանում: Դրանց խախտման դեպքում մասնակիցը որակազրկվելու է։

Ծրագրին կարող են մասնակցել մինչև 40 տարեկան բոլոր անձինք:

Աշխատանքների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է (ներառյալ): Ստացված բոլոր աշխատանքները հրապարակվեու են Մեդիամաքսի կայքում, բացառությամբ այն աշխատանքների, որոնք չեն համապատասխանի ծրագրի պայմաններին, կպարունակեն թեմային չվերաբերող պնդումներ և նյութեր։

Հաղթողի անունը կհրապարակվի փետրվարի 13-ին: Հաղթողին որոշելու է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Մեդիամաքսի համատեղ ձևավորած ժյուրին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---