Նոր Զելանդիայում բնապահպանները գնդակահարել են ափ դուրս եկած 33 սև դելֆինների

Նոր Զելանդիայում բնապահպանները գնդակահարել են ափ դուրս եկած 33 սև դելֆինների

PanARMENIAN.Net - Նոր Զելանդացի բնապահպանները գնդակահարել են ափ դուրս եկած 33 սև դելֆինների, որոնց այդպես էլ չհաջողվեց վերադարձնել ծով: Այդ մասին հինգշաբթի հայտնել է Ասոշիեյթիդ Պրեսսը` հղելով Նոր Զելանդիայի բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Ջոն Մեյսոնին:

Չորեքշաբթի բնապահպանական Project Jonah կազմակերպությունը հայտնել է այն մասին, որ փրկարարներին հաջողվել է ափ դուրս եկած 100 դելֆիններից փրկել 60-ին: Բնապահպանների տվյալներով, 26 դելֆինների հնարավոր է եղել վերադարձնել ծով առաջին երկու օրերին, իսկ չորեքշաբթի առավոտյան ափին մնացել էին ևս 34-ը:

Առավոտյան մակընթացության հետևանքով, դելֆինները հայտվել էին ծանծաղուտում և բնապահպանները հույս են հայտնում, որ կենդանիներին կհաջողվի հեռանալ ծանծաղուտից:

Ինչպես հինգշաբթի առավոտյան է հայտնի դարձել, 33 դելֆիններ, այնուամենայնիվ, վերադարձել են ափ և դարձյալ հայտնվել ծանծաղուտում: Կենդանաբույժների գնահատականով, դելֆինները հյուծված և ապակողմնորոշված էին: Ցամաքում երկար ժամանակ մնալու պատճառով կաթնասունների որոշ օրգաններ կարող էին վնասված լինել, ուստի նրանց վիճակը անընդհատ վատանում էր, այդ պատճառով որոշվեց օգնել նրանց:

Ավելի վաղ, ափ դուրս եկած հարյուրից ավելի դելֆիններից 47-ը բնական մահով էին մահացել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---