Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստը Dubai Cup-ում

Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյորի» լավագույն ֆուտբոլիստը Dubai Cup-ում

PanARMENIAN.Net - Դոնեցկի «Շախտյորի» երկրպագուները որոշել են Dubai Matchworld Cup – 2012 մրցաշարում լավագույն խաղացողին: Ընդամենը քվեարկությանը ակումբի կայքում մասնակցել է 664 մարդ: Մրցակցությունից դուրս էր հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նրա ցուցանիշն է 421 (63.40%) ձայն:

Մխիթարյանը դարձել է «Շախտյորի» լավագույն ռմբարկուն Դուբայի մրցաշարում՝ կրկնակի գոլի հեղինակ դառնալով «Էտուալի» հետ խաղում:

Երկրորդ տեղը գրավեց Դուգլաս Կոստան, նրա համար քվեարկել է 39 երկրպագու, երրորդ տեղում՝ Վյաչեսլավ Շևչուկը 24 ձայնով:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---