ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՈՐԴՎԱԾ ԽԱՂԱՂ ՋԱՆՔԵՐԸ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նորանշանակ վարչապետ Իլհամ Ալիեւը խոստացել է շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղորդված խաղաղ ջանքերը: Այդ մասին, ինչպես հաղորդում է Բաքվի «Էխո» թերթը, նախօրեին լրագրողներին է հայտարարել երկրի նախագահի թեկնածուն: «Մենք պետք է ջանանք հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով: Ադրբեջանի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, այլ ոչ պատերազմ», - ասել է վարչապետը: Միեւնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ իրավիճակը ծավալվում է Ադրբեջանի օգտին: «Իսկ եթե ակնհայտ լինի, որ բոլոր հնարավորությունները սպառվել են, ապա Ադրբեջանը միանգամայն իրավասու է ցանկացած քայլեր ձեռնարկել իր տարածքային ամբողջականության վերականգնման համար», - ասել է կրտսեր Ալիեւը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---