Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները կստեղծեն հայերեն-ֆրանսերեն էլեկտրոնային բառարան

Բրյուսովի անվան համալսարանի ուսանողները կստեղծեն հայերեն-ֆրանսերեն էլեկտրոնային բառարան

PanARMENIAN.Net - Երեկ՝ հունվարի 25-ին Բուխարեստում և Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի (AUF) անդամ համալսարանների ներկայացուցիչների և AUF-ի աշխատակազմի հետ համատեղ աշխատանքային նիստի ժամանակ Երևանի պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր պրոֆ. Սուրեն Զոլյանը և AUF Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածքային գրասենյակի ղեկավար պրն. Աբդուրահման Ռիդանը ստորագրել են համաձայնագիր հայերեն-ֆրանսերեն էլեկտրոնային բառարանի ստեղծման վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում են ԵՊԼՀ-ից:

ԵՊԼՀ լավագույն ուսանողների ջանքերով կազմվող և մասնագետների կողմից մեծ պահանջարկ ունեցող այս բառարանը մատչելի է լինելու բոլորի համար:

Նախաձեռնությունն իրականացվում է Ֆրանկոֆոն համալսարանների ասոցիացիայի հետ սերտ համագործակցության շրջանակներում և վերջինիս աջակցությամբ: Հիշյալ անդամակցության շնորհիվ է, որ համալսարանում ստեղծվել է Ֆրանկոֆոնիայի թվայնացված տեղեկատվական կենտրոն` միակը հանրապետությունում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---