Coca-Cola-ն կբացի 100 հազար աշխատատեղ

Coca-Cola-ն կբացի 100 հազար աշխատատեղ

PanARMENIAN.Net - Coca-Cola-ի նախագահ Մուխտար Քենթը հայտարարել է, որ առաջիկա 10 տարիների ընթացքում կստեղծի 100 հազար աշխատատեղ:

Ներկայումս ոչ ալկոհոլայի ընմպելիքներ արտադրող ընկերությունը աշխարհի 206 երկրների իր ներկայացուցչություններում հաշվառում է մոտավորապես 700 հազար աշխատակից:

Fox Business-ին տված հարցազրույցում Քենթը նշել է, որ իր կարծիքով ԱՄՆ հարկային վճարունմերի համակարգը հնացած է: Նախորդ տարվա վերջում The Coca-Cola Company ղեկավարը կարծիք է հայտնել, որ առաջիկայում Չինաստանն ավելի գրավիչ կլինի բիզնեսի համար, քան ԱՄՆ:

Քենթն ընդգծել է, որ ԱՄՆ նահանգները գրեթե չեն պայքարում իրար միջև, ընկերության ուշադրությանն արժանանալու համար, մինչդեռ զարգացող երկրներում մրցակցությունն ավելի բուռն է: «Այդ երկրները շատ արագ են սովորում»,-ասել է նա:

2011թ օգոստոսին հայտնի դարձավ, որ Coca-Cola-ն մտադիր է Չինաստանում 3 տարվա ընթացքում 4 մլրդ դոլարի ներդրում կատարել: Իսկ Coca-Cola-ի` Հնդկաստանում իրականացրած ներդրումները 5 տարվա ընթացքում կկազմեն 2 մլրդ դոլար:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, ներդրումային 5-ամյա ծրագրի շրջանակներում, ընկերությունը ծրագրում է ռուսական արտադրությունում 3 մլրդ ներդնել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---