ԱՄՆ ՁԳՏՈՒՄ ԵՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ՆԱՏՕ-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ

PanARMENIAN.Net - ԱՄՆ անհրաժեշտ են համարում Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ազդեցության ընդլայնումը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բարնսը: «Այս երկրները կարեւոր դեր խաղացին Աֆղանստանում իրականացված գործողության ընթացքում: Նրանք չեն կիսում բոլոր այն ժողովրդավարական արժեքները, որոնց մենք հավատարիմ ենք Հյուսիսատլանտյան Դաշինքում, սակայն ռազմավարական հեռանկարում նրանք ցանկանում են մասնակցել խաղաղապահ գործողություններին եւ հակամարտությունների կանխարգելմանը: Նրանք մեր գործընկերներն են, եւ մենք պետք է օգնենք նրանց այդ գործում»,- հայտարարել է Ն. Բարնսը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---