Ճապոնիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ հարավային Կուրիլներում

Ճապոնիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ հարավային Կուրիլներում

PanARMENIAN.Net - Ճապոնիան պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ հարավային Կուրիլներում, շաբաթ օրը հայտարարել է Ճապոնիայի ԱԳՆ ղեկավար Կոիտիրո Գեմբան:

«Մենք պատրաստ ենք դիտարկել հյուսիսային տարածքները համատեղ շահագործելու մասին հարցը, եթե դա չվնասի Ճապոնիայի իրավաբանական դիրքորոշմանը: Եթե դա կնպաստի տարածքային խնդրի լուծմանը, մենք պետք է դա դիտարկենք»,-ասել է Կոիտիրո Գեմբան իր ռուս պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում: «Սակայն, մենք դեռևս տարաձայնություններ ունենք»,-ասել է նա, փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Ճապոնիայում «հյուսիսային տարածքներ» են անվանում Կուրիլների չորս հարավային կղզիները», Ճապոնիան տարածքային նկրտումներ ունի այդ տարածքների հանդեպ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---