Պան Գի Մունը կոչ է արել Իրանին ապացուցել, որ նրա միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի

Պան Գի Մունը կոչ է արել Իրանին ապացուցել, որ նրա միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ Իրանը պետք է ապացուցի, որ նրա միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ ունի: Նա նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ի վերջին գնահատականները ցույց են տալիս, որ Իրանի միջուկային ծրագիրը հավանաբար ռազմական ուղղվածություն ունի, հայտնում է ՄԱԿ պաշտոնական կայքը:

Դավոսում լրագրողների հետ զրույցում Գլխավոր քարտուղարը կոչ արեց բոլորին երկխոսություն վարել Իրանի միջուկային ծրագրի շուրջ խնդրի խաղաղ հանգուցալուծամն վերաբերյալ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---