Ռուսաստնի վարչապետին չեն մտահոգում երկրում անցկացվող հանրահավաքները

Ռուսաստնի վարչապետին չեն մտահոգում երկրում անցկացվող հանրահավաքները

PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ ու նախագահության թեկնածու Վլադիմիր Պուտինը բողոքավորների նոր ակցիայից մեկ շաբաթ առաջ հերթական անգամ ասել է, որ հենվում է «հասարակ մարդկանց» վրա:

«Ես չեմ մտահոգվում,-անգլերենով աել է Պուտինը, պատասխանելով Sky News թղթակցի այն հարցին, թե արդյոք բողոքի զանգվածային ցույցերը կարող են նվազեցնել նրա շանսերն ընտրություններում: «Ես մտածում եմ Ռուսաստանի հասարակ մարդկանց մասին»:

«Անշուշտ, ես տեսնում են այդ բողոքի խմբերը, ես մտածում եմ, թե ինչ կարելի է անել մեր այդ քաղաքացիների հետ»,-ասել է Պուտինը

Sky News-ի տեքստային տարբերակում ասվում է, որ Պուտինը սկզբում փորձել է կատակել, թե «բողոքնե՞ր, ի՞նչ բողոքներ», սակայն տեսանյութում դա չկա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---