Սերգեյ Լավրովը հուսով է, որ ԿԺԴՀ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն

Սերգեյ Լավրովը հուսով է, որ ԿԺԴՀ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կվերսկսվեն

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը գտնում է, որ կհաջողվի համաձայնության հասնել ԿԺԴՀ հետ վեցակողմ բանակցությունների վերսկսման անհրաժեշտության մասին՝ Կորեայի թերակղզու միջուկային խնդրի կարգավորման շուրջ: «Վեցնյակի» անդամները կցանկանային Փխենյանի կողմից ինչ-որ արձագանք ստանալ, որը կվկայեր հանրության մտահոգությունը հաշվի առնելու նրա ընկալման մասին»,-ասել է նա ճապոնացի գործընկեր Կոիտիրո Գեմբայի հետ Տոկիոյում ունեցած հանդիպման ավարտին:

Նա նշեց, որ դադարը պայմանավորված էր ԿԺԴՀ իշխանության փոփոխմամբ: «Մեր ղեկավարությունը նշել է, որ արտաքին քաղաքականությունը չի փոխվի, ուստի, դա վկայում է բանակցություններն առանց նախնական նախապատրաստման վերսկսելու հնարավորության մասին»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---