ԱԳՆ. Իրանը «ոչ բարեկամական քայլ» կհամարի իրանական նավթի փոխարինումը արաբականով

ԱԳՆ. Իրանը «ոչ բարեկամական քայլ» կհամարի իրանական նավթի փոխարինումը արաբականով

PanARMENIAN.Net - Եթե Պարսից ծոցի արաբական երկրները հայտարարեն ԵՄ շուկաներում իրանական նավթը փոխարինելու մասին, Իրանը կգնահատի դա որպես «ոչ բարեկամական ժեստ»: Այդ մասին զգուշացրել է Իրանի ԱԳ նախարարի արաբական ու աֆրիկյան գործերով փոխնախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է MehrNews: Քուվեյթի ԱԳ փոխնախարար Հալեդ ալ Ջարալլահի հետ հանդիպման ժամանակ նա դժգոհություն է հայտնել Սաուդյան Արաբիայի նավթային արդյունաբերության նախարար Ալի ալ Նամիի այն արտահայտության առնչությամբ, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է լրացնել նավթի առաքումների պակասը:

Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է. «Մենք վստահ ենք, որ տարածաշրջանի երկրների ղեկավարները իմաստուն կգտնվեն ու հաշվի կառնեն այդ խնդրի հետ կապված հետևանքները»:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---