Ահմեդ Դավութօղլուն կոչ է անում ռուսներին զարկ տալ խառը ամուսնություններին

Ահմեդ Դավութօղլուն կոչ է անում ռուսներին զարկ տալ խառը ամուսնություններին

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն անդրադարձել է ռուս-թուրքական խառը ամուսնությունների թեմային Ռուսաստան կատարած այցի ժամանակ, հայտարարելով, որ թուրքական ընտանեկան կուլտուրան շատ նման է ռուսականին:

Ինչպես հայտնում է Posta-ն, Դավութօղլուն նշել է, որ ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման համար շատ կարևոր է, որ աճի խառը ամուսնությունների թիվը:

«Ռուս հարսները շատ լավ են հարմարվում թուրքական ընտանիքներում: Թուրքական ընտանեկան ավանդույթները շատ են նման ռուսականին: Ռուս կանայք շատ նվիրված են իրենց ամուսիններին: Իմ խորհրդարանականներից մեկն ամուսնացել է ռուս աղջկա հետ»,-ասել է Դավութօղլուն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---