Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է

PanARMENIAN.Net - Հունվարի 28-ին ծնվել է հայ մեծ բանաստեղծ Վահան Տերյանը: Այսօր լրանում է բանաստեղծի 127-ամյակը: Վահան Տերյանը (Վահան Տեր-Գրիգորյան) ծնվել է 1885 թ-ի հունվարի 28-ին Գանձա գյուղում (Ախալքալաք), գյուղի քահանա Սուքիաս Տեր-Գրիգորյանի ընտանիքում: Իր կեղծանունը վերցրել է 1907 թ-ն:

Պոետի մանկության տարիներն անցել են Գանձա գյուղում, 1897 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս: 1899 թ-ին ընդունվել է Մոսկվայի Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ, որտեղ ծանոթացել է Ալեքսանդր Մյասնիկյանի հետ: Որոշ ժամանակ անց նրան ձերբակալել են հեղափոխական գործունեության համար:

Տերյանը սովորել է Մոսկվայի և Պետերբուրգի համալսարաններում, և միաժամանակ ակտիվ գործունեություն է վարել թուրք յենիչարներից հայ ժողովրդին փրկելու համար: Նրա «Մթնշաղի անուրջները» առաջին ժողովածուն լույս է տեսել 1908 թ-ին:

Տերյանին լայն ճանաչում է բերել «Երկիր Նաիրի» հայրենասիրական շարքը, որը հրատարակվել է 1915 թ-ին: Վահան Տերյանը մասնակցել է Հոկտեմբերյան հեղափոխությանը և քաղաքացիական պատերազմին: Մահացել է 1920 թ-ն թոքախտից, Օրենբուրգում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---