Microsoft –ը կթողարկի ներկառուցված Kinect սենսորով նոթբուքեր

Microsoft –ը կթողարկի ներկառուցված Kinect սենսորով նոթբուքեր

PanARMENIAN.Net - Microsoft ընկերությունը իր Kinect սարքը նոթբուք համակարգիչներում տեղադրելու փորձարկումներ է անում։ Այս մասին հայտնում է wired.com-ը։

Այս փորձարկումները ընկերությունը կատարում է Asus ֆիրմայի նոթբուքերում, որոնք աշխատում են Windows 8 օպերացիոն համակարգով։ Kinect-ի սենսորները, որոնք սկան են անում մարդուն, տեղադրված են նոթբուքերի էկրանի վերևի մասում, որտեղ սովորաբար տեղադրված են լինում վեբ-տեսախցիկները։

Ինչպես նշում է Wired-ը, 3D շարժումներով կառավարվող համակարգիչը կարող է Kinect ոճի խաղերն ավելի ինտերակտիվ, հետաքրքիր և ժամանցային դարձնել։

Հիշենք, որ փետրվարի 1-ին հասանելի է լինելու Kinect SDK-ն՝ ծրագրային փաթեթը համակարգիչների համար։ Նախագծողները կկարողանան նախագծել Kinect ծրագրեր հենց համակարգիչների համար։

Իսկ Windows 8 օպերացիոն համակարգն էլ իր բեթա տարբերակով նույնպես սպասվում է, որ կթողարկվի փետրվարին։

Kinect-ը սարք է, որը ինֆրակարմիր լույսի միջոցով ճանաչում է մարդկանց և կատարում նրանց` ձեռքերով, ոտքերով, գլխով կատարվող հրահանգները և ձայնային հրամանները:

Kinect-ը 2010 նոյեմբերին սկսել է նախագծվել Մայքրոսոֆթի կողմից, ի սկզբանե կրել է Natal նախագիծ անվանումը: Սարքն իր վաճառքի քանակով Գինեսի ռեկորդակիր է՝ 10 մլն Kinect է վաճառվել մինչև 2011-ի մարտ 9-ը: Kinect անվանումը երկու բառից է առաջացել՝ կինետիկ և connect (կապ հաստատել):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---