Ադրիանո Չելենտանոն այնուամենայնիվ կմասնակցի Սան Ռեմոյի փառատոնին

Ադրիանո Չելենտանոն այնուամենայնիվ կմասնակցի Սան Ռեմոյի փառատոնին

PanARMENIAN.Net - Հայտնի իտալացի դերասան և երգիչ Ադրիանո Չելենտանոն կմասնակցի Սան Ռեմոյի էստրադային երգի փառատոնին: Ինչպես հայտնում են իտալական ԶԼՄ-ները, այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել երգչի գործակալների ու ՌԱԻ պետական հեռուստառադիոընկերության միջև, որը կազմակերպում է այդ միջոցառումը:

Փառատոնին հայտնի երգչի մասնակցության շուրջ սկանդալ է առաջացել: Մինչդեռ Չելենտանոն հենց այստեղից է սկսել իր կարիերան: Սկզբում ՌԱԻ-ն հավանություն չէր տվել Չելենտանոյի ելույթին, որը վերջերս բավականին քննադատաբար է արտահայտվում Իտալիայի իշխող շրջանակների հասցեին: Նա հազվադեպ է հայտնվում հասարակության մեջ, սակայն կանոնավոր կերպով քաղաքական հրապարակումներ է ունենում ընդդիմադիր ԶԼՄ-ներում: Միայն մեկ ամիս առաջ լույս տեսավ նրա նոր ալբոմը, որը ստացավ «Ձևացնենք, թե դա ճիշտ է» անվանումը: Երգերը, որոնք քննադատում են Իտալիայի և աշխարհի ժամանակակից կյանքը, իտալական էստրադայի աստղի հետ կկտարեն նաև երիտասարդ երգիչներ, այդ թվում նաև Մանու Չաոն: Չելենտանոն բազմիցս է մասնակցել Սան Ռեմոյի փառատոնին, առաջին անգամ 1961թ.: Չնայած նրան, որ ամեն անգամ նրա կատարած երգերը հիթեր են դարձել, նրան հաջողվել է հաղթել միայն մեկ անգամ՝ 1970թ.: Այն ժամանակ նա դուետով հանդես եկավ իր կնոջ՝ Կլաուդիա Մորիի հետ:

Ըստ իտալական ԶԼՄ-ների, Չելենտանոյի մեկ ելույթը գնահատվում է 300 հազար եվրո, հայտնում է Euronews-ը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---