Տիգրան Ջրբաշյան. «Ամերիաբանկի» համար 2011թ-ը փոքր և միջին բիզնեսի վարկավորման տարի էր 30 հունվարի 2012 - 13:37 AMT PanARMENIAN.Net - 2011թ. «Ամերիաբանկ» ՓԲԸ հաջողվել է իրականացնել փոքր և միջին բիզնեսի վարկավորում: Այդ մասին հունվարի 30-in Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը: «2011թ մեզ հաջողվել է 2.5 անգամ ավելացնել ՓՄՁ վարակավորումը` այն հասցնելով 18.9 մլրդ դրամի և ապահովելով մեկ տարում 11.2 տոկոս աճ»,-ասել է նա: Բացի այդ, նրա խոսքով, էական հաջողության են հասել մանրածախ առևտրի գծով. 56 տոկոսով ավելացվել են ֆիզանձանց վարկային ներդրումները, որոնք տարվա վերջում կազմել են մոտ 22 մլրդ դրամ: Ինչպես նշել է Ջրբաշյանը, Ամերիաբանկը շարունակում է մտնել Հայաստանի բանկային համակարգի լավագույն եռյակի մեջ գրեթե բոլոր ցուցանիշներով: Մասնավորապես, տարեկան կտրվածքով բանկի ակտիվները աճել են 32 տոկոսով` 2011 արդյունքներով հասնելով 201.4 մլրդ դրամի: Զարգացման գծով տնօրենը նաև հայտնել է, որ բանկի վարկային ներդրումները տարեկան կտրվածքով աճել են ավելի քան 50 տոկոսով` կազմելով 135.9 մլրդ դրամ: Ավելին` բանկն առաջատար դիրք է զբաղեցնում երկրի տնտեսության վարկավորման գործում` 112 մլրդ դրամ` 50 տոկոսով աճ: Բանկի հաճախորդների թիվը ֆիզիկական անձիք` 32 000, իրավաբանական անձիք`2830: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |