Բեռլինում ձախ արմատականները զանգվածային անկարգություններ են կազմակերպել

PanARMENIAN.Net - Բեռլինում ձախ արմատականները զանգվածային անկարգություններ են կազմակերպել, գրում է Berliner Zeitung-ը: Ոստիկանությունը ձերբակալել է 73 հոգու, վիրավորվել է 48 ոստիկան: Ակցիաները սկսվել են հունվարի 28-ի երեկոյան Նոյքյոլնում: Այնտեղ ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Նրանք ոստիկանների վրա նետել են շշեր, քարեր և հրատեխնիկա: Արդյունքում ձերբակալվել է 35 մարդ:

Բախումները շարունակվել են հունվարի 29-ի գիշերը: Ոստիկանների վրա հարձակվել են քարերով և լազերային ցուցափայտերով: Բացի դրանից, ձախ արատականները հրկիզել են մեքենաներ և աղբամաններ, ինչպես նաև կոտրել բանկերի ցուցափեղկերը:

Հունվարի 29-ին անկարգությունները տեղափոխվել են Ֆրիդրիխսհայն շրջան: Բեռլինի ներքին գործերի սենատոր Ֆրանկ Հենքելը նշել է, որ ձախակողմյան արմատականների շարքում բռնությունը նույն կերպ տարածված է, ինչպես նախկինում:

Բեռլինում ձախերի ակտիվացումը կապված է Liebig 14 նախագիծը ցրելու գալիք տարելիցի հետ, որտեղ անօրինական կերպով բնակվում էին ձախերի ներկայացուցիչները: Տունն ազատել էին միայն ոստիկանության օգնությամբ 2011-ի փետրվարի 1-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---