Ստամբուլում ավիաչվերթներ են հետաձգվել

Ստամբուլում ավիաչվերթներ են հետաձգվել

PanARMENIAN.Net - Ձյան առատ տեղումների պատճառով Ստամբուլի օդանվակայանում մոտ 30 միջազգային չվերթներ են հետաձգվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Չեղյալ են հայտարարվել բազմաթիվ ներքին ավիաչվերթներ, թռիչքների մեծամասնությունը հետաձգումներով է իրականացվում` կապված թռիչքուղիների մշտական մաքրումների և ինքնաթիռների` հակասառցակալման հեղուկներով մշակման հետ:

Ստամբուլի իշխանությունները տեղի բնակչությանը կոչ են անում մոտակա երկու օրերին առանց ծայրահեղ անհրաժեշտության չօգտվել անձնական տրանսպորտից: Ձյունը սկսել է տեղալ կիրակի երեկոյան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---