Մոսկվայում կբացվի Լեոնարդո դա Վինչիին նվիրված խոշորագույն շարժական ցուցահանդեսը

Մոսկվայում կբացվի Լեոնարդո դա Վինչիին նվիրված խոշորագույն շարժական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մոսկվայում մարտի 1-ին բացվելու է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործական ժառանգությանը նվիրված խոշորագույն շարժական ցուցահանդեսը՝ «Դա Վինչիի հանճարը», որը տևելու է մինչև 2012-ի հունիսի վերջ, հաղորդում է Lenta.ru-ն:

Ցուցահանդեսին կներկայացվեն ուրվանկարներ, գծագրեր, գեղանկարչական աշխատանքների վերարտադրություններ, ինչպես նաև շուրջ 65 մեխանիզմներ, որոնք հորինվել են դա Վինչիի կողմից և վերականգնվել նրա օրագրերի հիման վրա: Օբյեկտները, որոնց շարքում են հեծանիվի, պարաշյուտի նախատիպերը և շատ այլ հայտնագործություններ, տեղադրվելու են 1,4 հազար քմ տարածքում:

«Դա Վինչիի հանճարը» ցուցահանդեսի ստեղծման համար պահանջվել է 10 տարի: Ռուսաստանում ցուցահանդեսն անցկացվում է ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---