Մարտին կմեկնարկի նոր բոյկոտ՝ ընդդեմ SOPA/PIPA օրինագծերի

Մարտին կմեկնարկի նոր բոյկոտ՝ ընդդեմ SOPA/PIPA օրինագծերի

PanARMENIAN.Net - SOPA և PIPA օրինագծերին դեմ բողոքողները որոշել են «պատժել» մեդիա ընկերություններին։ Այս մասին հաղորդագրությունը տեղադրվել է հատուկ ստեղծված կայքում՝ black-march.com-ում։

Այս կայքի ստեղծողները կոչ են անում ողջ մարտ ամսվա ընթացքում չգնել և չներբեռնել ոչ օրինական ֆիլմեր, երաժշտություն, գրքեր, խաղեր և այլ ոչ օրինական բովանդակություն։ Այս կերպ վերջիններս մեծ ֆինանսական կորուստներ կունենան։

Այս բոյկոտը ցույց է տալու բոլոր այն օգտագործողների կարծիքը, ովքեր համաձայն չեն մեդիա ընկերությունների օրենսդրության հետ՝ ուղղված ինտերնետի գրաքննությանը, նշվում է հաղորդագրության մեջ։

Չնայած նրան, որ ԱՄՆ մի շարք սենատորներ ետ են կանգնել SOPA և PIPA օրինագծերից՝ նախագծվում է նոր օրինագիծ PCIPA-ն (Protecting Children from Internet Pornographers Act), որի ուղղվածությունն է մանկական պոռնոգրաֆիայի գրաքննումն ինտերնետում։

SOPA օրինագիծը ենթադրում է կոշտ միջոցների կիրառում պիրատային ռեսուրսների դեմ, որը պարտավորեցնում է ինտերնետ ընկերություններին չհամագործակցել վերջիններիս հետ կառավարության կամ հեղինակային իրավունքը կրողների պահանջով։ Այս օրինագծի դեմ դուրս են եկել Wikipedia-ն, Google-ը, Yahoo!-ն, eBay-ը, Facebook-ը և այլ ինտերնետ ընկերություններ։

Հունվարի 18-ին ԱՄՆ Սենատի 8 օրենսդիրներ ետ կանգնեցին իրենց իսկ մշակած օրինագծից։ Հունվարի 24-ին Սենատը պետք է քննարկեր SOPA-ի նման մեկ այլ՝ PIPA օրինագծի քննարկումը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---