Մկրտիչ Մինասյան. Վարդան Օսկանյանը ձգտում է իր տեղը գտնել արևի տակ

Մկրտիչ Մինասյան. Վարդան Օսկանյանը ձգտում է իր տեղը գտնել արևի տակ

PanARMENIAN.Net - ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը մեկնաբանել է տեղեկությունն այն մասին, որ ՀՀ նախկին արտգործնախարարը կարող է համագործակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ: Ըստ նրա, Օսկանյանը փորձառու դիվանագետ է, իսկ այժմ ցանկանում է դառնալ քաղաքական գործիչ: « Վարդան Օսկանյանը ձգտում է իր տեղը գտնել արևի տակ, թող գտնի»,-հավելել է նա:

Մինասյանն անդրադարձել է նաև ՀՀԿ ու ԲՀԿ հարաբերություններին, ասելով, որ ՀՀԿ-ն ոչ մի ճնշում չի գործադրում: Նա հավելել է, որ ՀՀԿ-ն երբեք չի հրաժարվում պատասխանատվությունից և պատասխանատու է նաև այն ոլորտների համար, որոնք կոալիցիոն գործընկերների ոլորտում են:

«ԲՀԿ հետ իմ համագործակցության մասին լուրերն անհիմն չեն: Սակայն, ես դեռ վերջնականապես չեմ որոշել, թե որ քաղաքական ուժի հետ եմ համագործակցելու»,-վերջերս հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---