Մոսկվայում քննարկել են ԱՊՀ երկրների տարածքում ֆինանսական կայունության հարցը

Մոսկվայում քննարկել են ԱՊՀ երկրների տարածքում ֆինանսական կայունության հարցը

PanARMENIAN.Net - Մոսկվայում երկուշաբթի օրը կայացել է Ֆինանսական կայունության խորհրդի (ՖԿԽ) Տարածաշրջանային խորհրդատվական խմբի նիստը: Ինչպես հաղորդել են «ԱՊ»-ին Տաջիկստանի Ազգային բանկից, նիստի մասնակիցները քննարկել են 2012-ին ՖԿԽ աշխատանքի պլանը, ինչպես նաև ֆինանսական կարգավորման հարցերը, որոնք մեծ նշանակություն ունեն ֆինանսական կայունության համար և համաշխարհային ու տարածաշրջանային ֆինանսական համակարգերում ռիսկերի հակազդեցությունը: «Հանդիպման ընթացքում խմբի անդամները քննարկել են տարածաշրջանում ֆինանսական կայունության հարցերը, ներառյալ ֆինանսական հատվածում խոցելիության առկայությունը, եվրոյի գոտու ռիսկերի ազդեցությունը, «վարակի արդյունքի» տարածման սպառնալիքները»,- նշել է աղբյուրը:

Տարածաշրջանային խորհրդատվական խմբի անդամները համաձայնվել են, որ հաջորդ նիստը նրանք անցկացնելու են Մոսկվայում 2012-ի հոկտեմբեր-նոյեմբերին:

ԱՊՀ Տարածաշրջանային խորհրդատվական խմբին մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի ֆինանսական իշխանությունները:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---