2012թ. հունվարին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 3.6% գնաճ

2012թ. հունվարին Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 3.6% գնաճ

PanARMENIAN.Net - 2012թ. հունվարին 2011թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 3.6% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) 6.2% գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.4%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.7% հավելաճ:

2012թ. հունվարին 2011թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.8%: Ինչպես հաղորդում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, դա հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գնաճով (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 5.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3.6%-ով, ծառայությունների սակագներինը`3.5%-ով:

2012թ. հունվարին 2010թ. համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 112.9%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 119.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.7%, ծառայությունների սակագներինը՝ 105.1%: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2012թ. հունվարին 2011թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է սպառողական գների 2.6-5.1% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 3.5%-ով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---