Ռուսաստանը դեմ է Սիրիայի գործերին օտարերկրյա ռազմական միջամտությունն արդարացնելու համար ՄԱԿ ԱԽ օգտագործելուն

Ռուսաստանը դեմ է Սիրիայի գործերին օտարերկրյա ռազմական միջամտությունն արդարացնելու համար ՄԱԿ ԱԽ օգտագործելուն

PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խարհուրդը չի կարող ոչ մեկին թելադրել ներքաղաքական կարգավորման չափանիշներ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ՄԱԿ ԱԽ բաց նիստում՝ նվիրված սիրիական հակամարտությանը: «Նա դրա համար չունի կանոնադրական լիազորություններ»,- ասել է նա:

«Մենք հերքում ենք ցանկացած պատժամիջոց, ՄԱԿ ԱԽ գործիքներն օգտագործելու ցանկացած փորձ օտարեկրյա ռազմական միջամտությունն արդարացնելու համար»,- ասել է Չուրկինը:

Միաժամանակ նա նշել է, որ ՄԱԿ ԱԽ-ը պետք է և կարող է ընդհանուր դիրքորոշման հանգել Սիրիայում տիրող իրավիճակից խաղաղ ելք որոնելու հարցում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---