Փետրվարի 5-ին աթլետ Վարդան Փահլևանյանը Մոսկվայում կմասնակցի «Ռուսկայա զիմա» վարկանիշային առաջնությանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին աթլետ Վարդան Փահլևանյանը Մոսկվայում կմասնակցի «Ռուսկայա զիմա» վարկանիշային առաջնությանը հեռացատկ դիսցիպլինում: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի թեթև աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը, Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր կհասնի 15 մետր արդյունքի դեպքում:

«Այս տարի կան մի քանի վարկանիշային առաջնություններ, բայց մենք ելույթ կունենանք մարտին Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությունում: Եթե Փահլևանյանին հաջողվի Մոսկվայից վերադառնալ ուղեգրով, ապա Ստամբուլ կմեկնեն Ամալյա Շարոյանն ու Աշոտ Հայրապետյանը»,- ասել է Հայրապետյանը:

Մարզչի խոսքով` աշխարհի առաջնությանն իրենք կպատրաստվեն Ստամբուլում, որտեղ երկշաբաթյա հավաք կանցկացնեն: Մայիսին թեթև աթլետները կպատրաստվեն Ծաղկաձորում, ևս մեկ հավաք ծրագրվում է անցկացնել ամռանը, բայց տեղը դեռ որոշված չէ:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---