Փետրվարի 2-ին Ջիբրալտարի շախմատային առաջնությունում տեղի են ունեցել վերջին տուրի հանդիպումները

Փետրվարի 2-ին Ջիբրալտարի շախմատային առաջնությունում տեղի են ունեցել վերջին տուրի հանդիպումները

PanARMENIAN.Net - Ջիբրալտարի միջազգային շախմատային առաջնությունում 9-րդ տուրում հայ գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը ոչ ոքի է խաղացել Դևիդ Հոուելի հետ և 6,5 միավորով 10-րդ հորիզոնականում է: Առաջատար` չինացի շախմատիստ Հոու Յիֆանին Մովսիսյանը զիջում է մեկ միավորով:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Գաբրիել Սարգսյանը հաղթանակ է տարել Կրեյկ Հենլիի նկատմամբ: Հաղթանակից հետո Սարգսյանը 6 միավորով հայտնվել է 35-րդ հորիզոնականում:

Իսկ Վարուժան Հակոբյանը, ով հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո,զիջել է Շահրյար Մամեդյարովին և 6 միավորով զբաղեցնում է 25-րդ հորիզոնականը:

Վերջին 10-րդ տուրում Մովսիսյանի մրցակիցն է լինելու Պյոտր Սվիդլերը` (Ռուսաստան), Սարգսյանինը`Նանա Ձագնիձեն` (Վրաստան), իսկ Հակոբյանինը` Ալեքսիս Կաբրերան` (Իսպանիա):

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---