Վլադիմիր Պոպովկին. Ամերիկյան ռադարը չի խլացրել «Ֆոբոս Գրունտը»

Վլադիմիր Պոպովկին. Ամերիկյան ռադարը չի խլացրել «Ֆոբոս Գրունտը»

PanARMENIAN.Net - Ամերիկյան ռադարի ուսումնասիրությունը չէր կարող դառնալ «Ֆոբոս Գրունտ» ռուսական միջմոլորակային կայանի կորստի պատճառը, հայտարարել է Ռոստիեզերքի ղեկավար Վլադիմիր Պոպովկինը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

Նա հաղորդել է, որ տիեզերական սարքում խափանումների պատճառը հետաքննող հանձնաժողովը ստուգել է ռադարի հետ վարկածը, բայց հանգել եզրակացության, որ այն դրա հետ ոչ մի կապ չունի:

Բայկոնուր տիեզերական թռիչքների կայանից գործարկված ռուսական միջմոլորակային կայանն անցած տարվա նոյեմբերի 9-ին պետք է հասներ մինչև Ֆոբոս՝ Մարսի արբանյակներից մեկը, վերցներ հողի նմուշ և հասցներ Երկիր մոլորակ: Սակայն գործարկումից հետո սարքի հետ չի հաջողվել կապ հաստատել, որի արդյունքում այն չի կատարել առաջադրանքը և հունվարի 15-ին ընկել Երկիր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---