«Ուոլ Սթրիթ նվաճողները» չեն պատրաստվում դադարեցնել իրենց ցույցերը

«Ուոլ Սթրիթ նվաճողները» չեն պատրաստվում դադարեցնել իրենց ցույցերը

PanARMENIAN.Net - Ամերիկյան ցուցարարները Վաշինգտնում հայտարարել են իրենց ցույցերը շարունակելու մասին: Հաղորդագրությունների համաձայն, ԱՄՆ-ում հակակապիտալիստական շարժման մասնակիցները, նշելով, որ Վաշինգտոնի պաշտոնյաները խլացել են և չեն լսում ժողվորդի բողոքի ձայնը, հայտարարել են, որ ոչ մի դժվարություն չի ստիպի նրանց հանձնվել:

Չնայած խիստ պայմաններին և հարմարությունների բացակայությանը՝ նրանք մնալու են իրենց վրաններում, գրում է «Ռուսաստանն այսօր»-ը:

Միաժամանակ, ավելի վաղ դաշնային իշխանությունները պահանջել էին Վաշինգտոնի Մաք Ֆերսոն հրապարակում գտնվող ցուցարարներից, որպեսզի նրանք լքեն իրեն վրանային ճամբարը:

Ոստիկանությունը նաև պահանջել է ակցիայի մասնակիցներից հավաքել վրանները, որոնք դարձել են անհնազանդության և բողոքի խորհրդանիշ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---