Popok փառատոնը կարող է հայտնվել Ռուսաստանի՝ փառատոների վարկանիշային ցուցակում

Popok փառատոնը կարող է հայտնվել Ռուսաստանի՝ փառատոների վարկանիշային ցուցակում

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հաղորդակցային գործակալությունների ասոցիացիայի (АКАР) ստեղծագործական կոմիտեն մինչև 2012-ի փետրվարի 10-ը պետք է որոշի արդյո՞ք Երևանի Popok գովազդի միջազգային փառատոնը կընդգրկվի իրենց ստեղծագործական-վարկանիշային ցուցակում: Այս մասին հաղորդում է adme.ru-ն:

Կայքի թղթակիցը փորձել է պարզել, թե որքանո՞վ է հնարավոր Popok-ի ներառումը վերոհիշյալ ցուցակում:

Յուրաքանչյուր գովազդային փառատոն ձգտում է հայտնվել տարբեր երկրների գովազդային խորհուրդների կամ ասոցիացիաների վարկանշային ցուցակներում: Այս ձգտումը պարզ նպատակ ունի՝ որքան շատ վարկանշային ցուցանկերում հայտվի փառատոնը, այնքան շատ մասնակիցներ կունենա և փառատոնի եկամտաբերությունը կաճի:

Յուրաքանչյուր գովազդային ընկերություն՝ մասնակցելով տարբեր վարկանիշային ցուցակներում ներառված փառատոների և շահելով մրցանակներ՝ վաստակում է միավորներ: Որքան շատ միավոր է հավաքում, այնքան մեծ է հավանականությունը հայտնվելու սեփական երկրի գովազդային ընկերությունների վարկանշային ցուցակում: Այս ցուցակում հայտնվելը բարձրացնում է գովազդային ընկերությունների վարկանիշը և նպաստում պատվիրատուների աճին: Սովորաբար պատվիրատուները գովազդ պատվիրելիս փնտրում են պատրաստողին առաջինը հենց գովազդային ընկերությունների վարկանիշային ցուցակում:

Երևանի Popok գովազդի միջազգային փառատոնը դեմ չի լինի հայտնվել АКАР-ի ստեղծագործական վարկանիշային ցուցակում: Հայտնվելու դեպում Ռուսաստանից ավելի շատ գովազդային ընկերություններ ցանկություն կհայտնեն մասնակցելու հաջորդ Popok-ին: 2011-ին Popok-ի հաղթողների կազմում էին 8 ռուսական գործակալություններ: Սակայն դրանք բոլորը մանր ընկերություններ էին (Red Pepper, Quantum Graphics , Special One, Twiga և այլ) և ոչ ռուսական խոշորները, ինչպիսին են՝ BBDO-ն, Leo Burnett-ը, Saatchi-ն և այլն, գրում է adme.ru-ի թղթակիցը:

Բոլոր նրանք, ովքեր այցելելն են Popok-ին 2011-ին կամ 2010-ին, միաձայն նշել են, որ փառատոնի միջավայրը եղել է որակյալ՝ շնորհիվ ժյուրիի ճիշտ ընտրության և ծրագրում տեղ գտած կրթական մասի՝վարպետության դասերի: Ըստ adme.ru-ի թղթակցի, գնահատելի է, որ Popok-ի ժյուրին եղել է միջազգային(Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Լատվիա, Իտալիա և այլն), ինչը չես տեսնի ռուսական փառատոների ժամանակ, որոնցում ժյուրիի անդամները միայն տեղական գովազդային դաշտից են: Ըստ կայքի՝ այդպես փառատոների ղեկավարները փորձում են պարզապես բավարարել իրենց գործընկերներին՝ տալով նրանց դատելու իրավունք:

Ռուսական հայտնի Depot WPF բրենդինգային ընկերության նախագահ Ալեքսեյ Անդրեևը, որը Popok 2011-ի միջազգային ժյուրիի նախագահն էր, խոսելով АКАР-ի գալիք նիստին քննարկվող վարկանիշային ցուցակի մասին նշել է.«Փառատոններին պետք է օգնել: Հայկական Popok-ը երիտասարադ և հեռանկարային փառատոն է: Արդար և տրամաբանական կլինի աջակցել փառատոնին ազգային գովազդային ասոցիացիոների կողմից»:

«Վարկանիշային ցուցակները գովազդային շուկայի ստեղծագործական միտքը բարձրացնելու համար են ստեղծված: Այդ իսկ պատճառով մենք փորձում ենք այդ ցուցակներում ներառել այն փառատոները, որտեղ կա մրցակցությունը, հեղինակավոր ժյուրի: Ռուսաստանում կարևոր է ստեղծագործական միտք ստեղծել միջազգային մակարդակով: Արդյո՞ք մենք կմասնակցենք Popok-ին, կորոշենք, եթե АКАР-ը այն ներառի իր փառատոների վարկանշային ցուցակում»,- այսպես է մեկնաբանել իր դիրքորոշումը ռուսական հայտնի Leo Burnett Group Russia գովազդային ընկերության ղեկավար Վլադիմի Տկաչովը:

Երևանի Popok գովազդի միջազգային փառատոնը ներառված է Բելոռուսի գովազդային գործակալությունների ասոցիացիայի փառատոների վարկանշային ցուցակում՝ լատվիական Golden Hammer-ի և ռուսական Սպիտակ Քառակուսի (Белый Квадрат) փառատոների կողքին:

Սպիտակ Քառակուսին АКАР-ի ցուցակում հայտնվել է 2011-ին, երբ անցկացվում էր արդեն երրորդ տարին շարունակ: Ըստ adme.ru-ի, 2012-ին Popok-ն անցկացվելու է երրորդ անգամ, հնարավոր է, որ АКАР-ն իսկապես այն ներառի իր ցուցակում: adme.ru-ն գրում է՝ «Ժամանակը ցույց կտա, արժե՞ արդյոք մեծարել Popok-ը:

Երևանի Popok գովազդի միջազգային փառատոնն երկու տարի է, ինչ գործում է: Popok 2012-ին ներկայացվել էր 450 աշխատանք տարբեր երկրներից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Լատվիայից, Ուկրաինայից և այլն։ Փառատոնը բաղկացած էր 6 մրցույթային անվանակարգերից, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին բաղկացած էր բրոնզ, արծաթ, ոսկի և լավագույն աշխատանք անվանակարգերից։

Փառատոնին ժամանել էր 35-40 հյուր՝ գովազդի, բրենդինգի, դիզայնի և այլ մասնագետներ։ Նրանցից ոմանք փառատոնի երեք օրերի ընթացքում հանդես եկան վարպետության դասերով։ Մրցութային ծրագրի միջազգային ժյուրիի նախագահն էր ռուսական Depot WPF բրենդինգային ընկերության նախագահ Ալեքսեյ Անդրեևը։ Փառատոնի կազմակերպիչներն էին Հայաստանի Գովազդային խորհուրդը, «Անտարես», «Շարմ», «Ստատուս» Հոլդինգը, «Դիիմ Քոմյունիքեյշնս» ընկերությունը և Ռադիո Վանը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---