ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շարասյան վրա կոշիկներ և քարեր են նետել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի շարասյան վրա կոշիկներ և քարեր են նետել

PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին Պան Գի Մունը բավականին բուռն ընդունելության է արժանացել Գազայի հատվածում:

Արտասահմանյան ԶԼՄ-ի տվյալներով, ձերբակալված պաղեստինցիների ընտանիքները Պան Գի Մունի շարասյան վրա կոշիկներ և քարեր են նետել, երբ վերջինս անցել է Գազայի հատվածի հյուսիսային հատվածով` Բեյթ Հանունով:

Դա արվել է ի նշան պաղեստինցի ձերբակալվածների նկատմամաբ ՄԱԿ-ի վարած քաղաքականության:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով, բնակիչները քարեր են նետել շարասյան վրա:

Տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ներկայումս Պան Գի Մունը շրջագայում է Մերձավոր Արևելքում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---