Իրաքում մահվապատժի են դատապարտել քրիստոնյաների հետ արյունալի դատաստան տեսնողներին

Իրաքում մահվապատժի են դատապարտել քրիստոնյաների հետ արյունալի դատաստան տեսնողներին

PanARMENIAN.Net - Իրաքի գերագույն դատական խորհուրդը մահվան դատավճիռ է կայացրել երեք ահաբեկիչների նկատմամբ, ովքեր 2010-ին Բաղդադի Սիրիական կաթոլիկ եկեղեցում գերի են վերցրել քրիստոնյաներին: Ինչպես հաղորդում է Reuters-ը, դատավճիռն ուղորդվելու է Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի հաստատմանը:

2010-ի հոկտեմբերի 31-ին զինված գրոհայինների խումբը ներխուժել էր Սաիդատ ալ Նեջատ եկեղեցի և գերի վերցրել է 100 հոգու, այդ ժամանակ մահացել էր 52 մարդ, 67 հոգի վիրավորել:

Եկեղեցու վրա հարձակումը ճանաչվել էր Իրաքի քրիստոնյա բնակչության ներկայացուցիչների հետ ամենաարյունալի դատաստանը: Իրաքի քրիստոնյաների վրա նախկինում նույնպես հարձակումներ են եղել, ինչը ստիպել է շատերին լքել երկիրը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---