ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԸ ԵՎ ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

PanARMENIAN.Net - Երեւանում անցկացված «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստի ավարտին Հայաստանի, Վրաստանի ու Բուլղարիայի տրանսպորտի նախարարներն այսօր ստորագրեցին Մուլտիմոդալ համաձայնագիր` բեռնափոխադրումների մասին: Նշենք, որ Հայաստանը դեռեւս 1998 թ. հանդես էր եկել տվյալ համաձայնագրի կնքման առաջարկով, որը նախատեսում է այդ երկրների տարածքում համակցված տրանսպորտային բեռնափոխադրումների պարզեցում: Ինչպես հայտարարել են նախարարները ստորագրման արարողությունից հետո` վերոհիշյալ համաձայնագիրը բաց է միանալու ցանկություն ունեցող բոլոր պետությունների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, Հայաստան-Եվրոպա հիմնական բեռնահոսքը այսօր իրականացվում է Երեւան-Թբիլիսի-Փոթի-Վառնա երկաթուղիով:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---