Թուրքիայում տեղի կունենա Պարսից ծոցի երկրների առաջին գործարար համաժողովը

PanARMENIAN.Net - Թուրքիայի Համագործակցության խորհրդի և Պարսից ծոցի երկրների առաջին գործարար համաժողովւ տեղի կունենա 2012-ի փետրվարի 6-7-ը Ստամբուլում:

Թուրքիայի Բորսաների և պալատների միության նախագահ Ռիֆատ Հիսարջիկլիօղլուն «Անադոլու» գործակալության թղթակցին տված հարցազրույցում ասել է, որ Քուվեյթից, ԱՄԷ-ից, Բահրեյնից, Սաուդյան Արաբիայից, Օմանից համաձայնություն է եկել 165 ընկերությունների համաժողովին մասնակցելու մասին: Այդ ընկերությունները ցանկանում են համագործակցել թուրքական ընկերությունների հետ կամ բացել համատեղ ձեռնարկություններ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---