Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի ղեկավարությանն ու ժողովրդին

Հայաստանի նախագահը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի ղեկավարությանն ու ժողովրդին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Հուսեյն Տանտավիին` Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որին զոհ են գնացել Եգիպտոսի տասնյակ անմեղ քաղաքացիներ:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել մարշալ Հուսեյն Տանտավիին և Եգիպտոսի ժողովրդին, տոկունություն մաղթել զոհվածների հարազատներին, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---