Միխայիլ Պրոխորովը 1995-ից չունի հեռախոս և մեքենա չի վարում

Միխայիլ Պրոխորովը 1995-ից չունի հեռախոս և մեքենա չի վարում

PanARMENIAN.Net - Նախագահի թեկնածու և Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Միխայիլ Պրոխորովը, «Մոսկովսկիե Նովոստիին» տված հարցազրույցում պատմել է իր սովորությունների և կենցաղի մասին: «Ես չունեմ բջջային հեռախոս: Ես բազմաթիվ հեքիաթներ եմ կարդացել այն մասին, թե ինչպես են Պրոխորովին զանգել Կրեմլից կամ Սպիտակ տնից: Դա ֆիզիկապես անհնար է, երբ ես աշխատանքի վայրում չեմ, և նման բան չի եղել»,- նշել է նա:

Ինչ վերաբերվում է կյանքում փողի դերին, միլիարդատերը նշել է, որ դրանց առկայությունն «ազատ ժամանակ է ստեղծում», քանի որ կարելի է չմտածել այն մասին, թե ինչ գնել և ինչ ուտել: «Ասում են, որ ժամանակի 60 տոկոսը մարդը ծախսում է նրա վրա, որպեսզի դասավորի կենցաղը: Ես այդ ժամանակ ուրիշ բանով եմ զբաղվում»,- նշել է նա:

Պրոխորովը նաև խոստովանել է, որ նույնիսկ կոստյումները նա չի գնում, այլ կարում է մի դերձակի մոտ արդեն 15 տարի:

«Ես 1995-ից հետո չեմ նստել մեքենայի ղեկին: Երբ սկսվեցին խցանումները, ես սկսեցի մեքենայում միայն աշխատել, իսկ ղեկին չեմ նստում»,- խոստովանել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---