ԹԵՀՐԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԿՈՎԿԱՍԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 8-9-ը, Իրանի ԱԳՆ նախաձեռնությամբ, Թեհրանում կկայանա Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների միջազգային խորհրդաժողով: Նախատեսվում է Կովկասի համար ակտուալ հիմնահարցերի քննարկում, մասնավորապես, այնպիսի հարցերի, որոնք վերաբերում են` ներդրումներին էներգետիկ հաղորդակցությունների ոլորտում, ազգամիջյան եւ տարածքային հակամարտություններին, անվտանգությանը եւ ահաբեկչության դեմ պայքարին, զենքի եւ թմրանյութերի մաքսանենգությանը: Խորհրդաժողովին կմասնակցեն տարածաշրջանի երկրների վերլուծաբաններ եւ քաղաքագետներ, հաղորդում է «Iran.ru»-ն:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---