Motorola-ն գերմանական դատարանում հաղթեց Apple-ին

Motorola-ն գերմանական դատարանում հաղթեց Apple-ին

PanARMENIAN.Net - Գերմանիայի Մանգեյմ քաղաքի դատարանը բավարարել է Motorola Mobility-ի հայցն ընդդեմ Apple ընկերության iCloud և MobileMe ամպային ծառայությունների, հայտնում է ZDNet-ը։

Դատարանը կարծում է, որ iCloud-ում և MobileMe-ում առկա փոստային ծառայությունները խախտում են Motorola-ի արտոնագիրը։ Վիճահարույց է համարվել նոր նամակների մասին push-ծանուցումներ ֆունկցիան։ Դատարանի դատավճռում նշվում է, որ Motorola-ն իրավունք ունի պահանջել դատարանից դադարեցնել Գերմաիայում նման սարքավորումները։

Apple-ի և Motorola-ի դատական վեճերը սկսվել են 2010-ից Գերմանիայում և ԱՄՆ-ում։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---