Պաղեստինը կքննարկի ԱՊԼ հետ Իսրայելի հետ բանակցությունների ձախողումը

Պաղեստինը կքննարկի ԱՊԼ հետ Իսրայելի հետ բանակցությունների ձախողումը

PanARMENIAN.Net - Պաղեստինի ղեկավարությունը մտադիր է Կահիրեում փետրվարի 11-ին Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) ղեկավարների հետ հանդիպմանը հաստատել գործողությունների այլընտրանքային պլանը, կապված իսրայելապաղեստինական բանակցությունների վերսկսման միջազգային ջանքերի ձախողման հետ, շաբաթ օրը Լոնդոնում հրատարակվող «Ալ Քուս ալ Արաբի» թերթին հաղորդել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության (ՊԱԿ) ղեկավարության անդամ Վասել Աբու Յուսեֆը:

ՊԱԿ ղեկավարության կողմից Մահմուդ Աբասի գլխավորթյամբ մշակված հետագա գործողությունների պլանը հիմք կդառնա այն հաջորդ փուլ տեղափոխելու համար. ՄԱԿ ԱԽ-ում ջանքերի շարունակում կազմակերպությունում Պաղեստինի պետության լիիրավ անդամակցություն ստանալու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ինչ վերաբերվում է բանակցություններին վերադառնալուն, Աբու Յուսուֆը նշել է, որ Աբասը կրկին հաստատել է Պաղեստինի դիրքորոշումն այդ առիթով, որը ենթադրում է իսրայելական բնակավայրերի շինարարության դադարեցում և Պաղեստինի պետության ճանաչում 1967-ի սահմաններում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---